Հինգշաբթի, 21.11.2024, 11:55
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » ՏՈՐԹ «ԲՈՍՏՈՆ»
19:54
ՏՈՐԹ «ԲՈՍՏՈՆ»
boston

Բաղադրիչներ.
ձու – 5 հատ,
ալյուր – 3/4 բաժակ,
շաքարավազ – 3/4 բաժակ,
փխրեցուցիչ – 1/2 թ.գդ.,
աղ – 1/4 թ.գդ.,
կաթ – 3 ճ.գդ.,
կարագ – 2 ճ.գդ.,
կրեմ.
դեղնուց – 3 հատ,
շաքարավազ – 2 ճ.գդ.,
սերուցք – 1 բաժակ, 30%
վանիլի էսենցիա – 1/2 թ.գդ.,
գլազուր.
շոկոլադ – 150 գ,
սերուցք – 2 ճ.գդ.,
ջուր – 2 ճ.գդ.

Երեք ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել: Կարագը տաք կաթի մեջ հալեցնել, թողնել սառչի: Երեք դեղնուցին խառնել երկու ձու, 6 ճաշի գդալ շաքարավազ, հարել 10-15 րոպե: Սպիտակուցը առանձին հարել, ավելացնել շաքարավազը և հարել, մինչև անշարժ զանգված ստացվի: Սպիտակուցը աստիճանաբար ավելացնել դեղնուցներին: Զգուշորեն խառնել ալյուրը, աղն ու փխրեցուցիչը:Ավելացնել նաև կաթը: Երկու նույն չափի տապակները յուղել, ալյուր ցանել, խմորը երկու մասի բաժանել և լցնել տապակների մեջ: Թխել 170 աստիճանի ջեռոցում  20-30 րոպե: Կրեմի համար սերուցքը տաքացնել, չեռացնել: Դեղնուցը հարել շաքարավազի հետ: Ավելացնել սերուցքը, խառնել: Կրեմի ամանը դնել եռացող ջրով կաթսայի վրա, եփել 25- 35 րոպե: Երբ պատրաստ լինի, պիտի դոնդողի պես դողդողա: Սառեցնել սառնարանում երկու ժամ, հետո հարել, մինչև հարթ զանգված ստացվի:Կրեմը քսել մի շերտին, ծածկել մյուսով: Տորթը դնել սառնարանի մեջ, պատրաստել գլազուր: Սերուցքն ու ջուրը եփել, ավելացնել շոկոլադը: Գլազուրը լցնել տորթի վրա, հարթեցնել, վրան ցանել խմորի փշուրներ կամ մանրացրած ընկույզ:

Դիտումներ: 506 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0