Տոնական երեկոյի լավագույն ամփոփումը կլինի շատ համեղ և սիրված այս տորթը: Բաղադրիչներ. շաքարավազ – 1 բաժակ, թթվասեր – 200 գ, ձու – 3 հատ, կաթ – 1 բաժակ, սոդա – 1 թ.գդ., սև հաղարջ (մուրաբա) – 1 բաժակ, շաքարավազ (գլազուրի համար) – 1/2 բաժակ, կաթ (գլազուրի համար) – 1 ճ.գդ., կակաո (գլազուրի համար) – 1 ճ.գդ., աղ, թթվասեր (գլազուրի համար) – 200 գ, կարագ – 1 ճ.գդ., ալյուր – 2 բաժակ Հաղարջի մեջ սոդա լցնել, խառնել 15 րոպե: Առանձին խառնել կաթը, ձուն, շաքարավազն ու ալյուրը: Լավ խառնել, աղ ցանել, միացնել հաղարջին: Ստացվում է ոչ պինդ խմոր: Թխել 3 շերտ տաք ջեռոցի մեջ: Թթվասերը կես 1/2 բաժակ շաքարավազի հետ հարել, քսել շերտերի վրա: Վերևի շերտին քսել ոչ թե կրեմ, այլ գլազուր: Գլազուրի բաղադրիչները խառնել, եռացնել 30 վայրկյան: Լցնել տորթի վրա: Մատուցել սուրճի հետ:
|