Բաղադրիչներ. բոված, կտրատած ընկույզ – 1 բաժակ, շաքարավազ – 1 բաժակ, ձվի սպիտակուց – 10 հատ, վանիլին, ալյուր – 1.5 ճ. գդ., սերուցքային կրեմ. շաքարի փոշի – 100 գ, կարագ – 200 գ, խտացրած կաթ – 3 ճ. գդ., կոնյակ – 1 ճ. գդ., շոկոլադե կրեմ. շաքարի փոշի – 100 գ, կարագ – 200 գ, խտացրած կաթ – 3 ճ. գդ., կոնյակ – 2 ճ. գդ., կակաո – 2 ճ. գդ., վանիլին Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Սպիտակուցները հարել մինչև անշարժ փրփուր դառնան: Աստիճանաբար ավելացնել վանիլի և շաքարավազի խառնուրդը: Լրիվ խառնելուց հետո ավելացնել մանրացված ընկույզը: Ավելացնել նաև ալյուրն և բաժանել երկու մասի: Տապակին յուղաթուղթ դնել, տարածել խմորը: թխել 140-160 աստիճանում 2-2,5 ժամ: Թողնել սառչի, թուղթը հանել, քսել սերուցքային կրեմը: Վրան քսել շոկոլադե կրեմը: Ծածկել երկրորդ խմորով, նորից րեմ քսել: Զարդարել կրեմով և չրերով:
|