Բաղադրիչներ. կաթնային շոկոլադ – 320 գ, դառը շոկոլադ – 160 գ, պաքսիմատ, օշարակ, շաքարավազ – 6 ճ.գդ., ջուր – 8 ճ.գդ., կոնյակ – 2 ճ.գդ., խմոր. ալյուր – 400 գ, կարագ – 400 գ, շաքարավազ – 320 գ, ձու – 8 հատ, օսլա (крахмал)- 160 գ, փխրեցուցիչ – 3 թ.գդ. Ալյուրը խառնել փխրեցուցիչի և օսլայի հետ: Կարագը հարել, աստիճանաբար ավելացնել ձվերը, շաքարավազը, ալյուրի խառնուրդը: Տապակը յուղել, պաքսիմատ ցանել վրան, խմորը լցնել, հարթեցնել: Թխել 200° С-ում մոտ մեկ ժամ: Հանել, սառեցնել, բաժանել վեց մասի: Օշարակի համար շաքարավազը խառնել ջրին ու կոնյակին: Լցնել 5 խմորների վրա: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, քսել խմորի շերտերին: Խմորները դնել մեկը մյուսի վրա: Վրան ու կողքերին լցնել մնացած շոկոլադը: Թողնել հովանա:
|