Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել, հարել շաքարավազի հետ մինչև ստացվի թանձր կրեմ: Ավելացնել ալյուրն ու օսլան, լավ խառնել, ավելացնել լայմի կեղևը: Խմորը լցնել յուղած տապակի մեջ 3/4 մասը միայն, թխել 30 րոպե 180-200 աստիճանում: Սառեցնել: Կրեմի համար կարագը հարել խտացրած կաթի և սուրճի հետ: Խմորը երկու մասի բաժանել, կրեմ քսել, շերտերն իրար վրա դնել: Տորթն ամբողջովին կրեմապատել և զարդարել ըստ ճաշակի: