Բաղադրիչներ. խմոր. շաքարավազ – 1,5 բաժակ, թթվասեր – 1,5 բաժակ, ձու – 2 հատ, ալյուր – 2 բաժակ, սոդա – 1 թ.գդ., կակաո – 1 ճ.գդ., կրեմ. կարագ – 200 գ, խտացրած կաթ – 1 տուփ, ընկույզ – 5-6 հատ Ձուն հարել, ավելացնել շաքարավազը: Սոդան խառնել թթվասերին, թողնել բարձրանա, խառնել ձվին: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը կիսել, մի մասին խառնել կակաո: Թխել երկու շերտերը 180*С-ում մինչև ոսկեգույն դառնան: Կրեմի համար 200 գ կարագը հարել, խառնել մեկ տուփ եփած խտացրած կաթին, ավելացնել 5-6 հատ բոված, ապա մանրացրած ընկույզը: Շերտերին կրեմ քսել, տորթի երեսին ու կողքերին քերած շոկոլադ շաղ տալ: Կարելի է կեսը զարդարել սպիտակ, կեսը` սև շոկոլադով:
|