Բաղադրիչներ. ձու – 3 հատ, շաքարավազ – 1 բաժակ, մարգարին կամ կարագ – 100 գ, մեղր – 3 ճ. գդ., քացախ – 1 ճ. գդ., սոդա – 2 թ. գդ., ալյուր – 2.5-3 բաժակ կրեմ. եփած խտացրած կաթ – 1 տուփ, կարագ - 200 գ, գետնանուշ – 400 գ գլազուր կամ հալած շոկոլադ զարդարելու համար Ձուն, շաքարավազը, մարգարինը, մեղրը, քացախն ու սոդան լցնել էմալապատ թասի մեջ և դնել գոլորշու վրա: Եփել այնքան ժամանակ, մինչև ծավալը մեծանա: Երբ խմորը գույնը փոխի, վերցել և արագ խառնել ալյուրը: Բաժանել երկու գնդի և թխել: Չթողնել, որ շատ չորանա: Կրեմի կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը: Գետնանուշի մի մասը թողնել զարդարելու համար, մնացածը ոչ շատ մանր կտրատել: Կտրատած գետնանուշը խառնել կրեմին: Խմորի մի շերտը դնել, քսել կրեմը, ծածկել երկրորդ շերտով: Տորթի վրա գլազուր կամ հալած շոկոլադ քսել, վրան շաղ տալ գետնանուշ:
|