Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Այն լցնել դեղնուցի վրա և լավ խառնել: Սպիտակուցը առանձին լավ հարել, ավելացնել դեղնուցի վրա, աստիճանաբար լցնել ալյուրը և խառնել: Կաթսան կարագով պատել, այնուհետև ալյուր շաղ տալ: Խմորը լցնել մեջը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25-35 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երկու մասի:
Առաջին կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ և դնել սառնարանում, որ սառչի:
Երկրորդ կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել խտացրած կաթը, այնուհետև ֆիստուշկան և շարունակել հարել մինչև դառա միասեռ:
Գլազուրի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, ավելացնել կաթը, լավ խառնել, այնուհետև թողնել, որ սառչի:
Առաջին խմորի վրա քսել սերուցքից պատրաստված կրեմը, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 15 րոպե: Հանել սառնարանից, վրան քսել երկրորդ կրեմը, այնուհետև վրան դնել հաջորդ խմորը, իսկ վերջում գլազուրով պատել տորթը: