Բաղադրիչներ. սերուցք- 300 մլ, շաքարավազ – 9 ճ. գդ., ջուր – 100 մլ, չամիչ – 100 գ, եփովի կրեմ – 100 գ, կաթ – 100 մլ, ալյուր – 6 ճ. գդ., կակաո – 4 ճ. գդ., վանիլային էսենցիա – 2 ճ. գդ., կոնյակ – 1 ճ. գդ., ձու – 6 հատ, շոկոլադ – 1 սալիկ Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել: 6 ճաշի գդալ շաքարավազի հետ դեղնուցները հարել, ավելացնել ալյուրը: Սպիտակուցները հարել, մինչև դառնան անշարժ փրփուր: Ձվի խառնուրդն ու սպիտակուցը խառնել: Խմորը երկու մասի բաժանել: Մի մասին խառնել վանիլային էսենցիան, մյուս մասին խառնել երկու գդալ կակաո: Թխել երկու շերտերը: Եփովի կրեմ պատրաստել: Մի բաժակ կաթ, մի բաժակ շաքարավազ, մեկ ձու և մեկ գդալ ալյուր եփել անընդհատ խառնելով: Թողնել հովանա և խառնել 100 գ հարած կարագ գդալ-գդալ: Պատրաստենք օշարակը: Կաթն ու կոնյակը խառնել, 2 ճաշի գդալ շաքարավազ լցնել: Ափսեի վրա դնել վանիլային շերտը և լցնել պատրաստի օշարակը: Քսել կրեմ և վրան լցնել չամչի կեսը: Վրան դնել մուգ շերտը, օշարակկ լցնել, կրեմ քսել, լցնել մնացած չամիչը: Տորթը ծածկել հարած սերուցքով: Զարդարել հալած շոկոլադով:
|