Բաղադրիչներ. ձու – 5 հատ, շաքարավազ – 150 գ, կիտրոնի հյութ – 1 թ. գդ., սոդա – 0,5 թ. գդ., ալյուր – 150 գ, ժելեով շերտ. սերուցք – 350 մլ 35%, շաքարի փոշի – 250 գ, խաղողի կամ նռան հյութ – 250 մլ, ժելատին – 2 տուփ, ընկույզ Ձուն հարել շաքարավազի հետ, մինչև ստացվի փրփրուն զանգված: Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել ձվի խառնուրդին: Խառնել փայտե գդալով ներքևից վերև: Սոդան խառնել կիտրոնի հյութին և խառնել խմորին: Զգույշ խառնել այնպես, որ խմորը չնստի: Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 180 աստիճանում 20 րոպե: Խմորը հանել և հովանալուց հետ թողնել մի քանի ժամ սառնարանի մեջ: Հանել, բաժանել երկու մասի: Ժելատինը թրջել, թողնել 10 րոպե ուռչի: Տաքացնել կրակի վրա, չթողնելով եռա: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ, ժելատինի կեսը լցնել թթվասերի մեջ, կեսը` մրգահյութի մեջ: Կաղապարը կենցաղային թաղանթով ծածկել, վրան դնել խմորի մի կեսը, վրան ցանկացած օշարակ կամ մուրաբայի հյութ լցնել: Երբ ժելատինով հյութը հովանա, լցնել խմորի վրա: Ժելեի վրա դնել խմորի երկրորդ շերտը: Անմիջապես խմորի վրա լցնել թթվասերի կրեմը: Տորթը դնել սառնարանի մեջ մի քանի ժամով: Սառչելուց հետո զգուշորեն հանել տապակից, զարդարել ամբողջական և քերած ընկույզով:
|