Հինգշաբթի, 21.11.2024, 13:25
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 23 » ՎԻԵՆՆԱԿԱՆ ՏՈՐԹ ԶԱՀԵՐ
20:10
ՎԻԵՆՆԱԿԱՆ ՏՈՐԹ ԶԱՀԵՐ
Զահեր տորթ
Բաղադրիչներ.
    դառը շոկոլադ – 60 գ,
    կարագ – 170 գ,
    շաքարավազ – 150 գ,
    ալյուր – 150 գ,
    ձու – 6 հատ,
    կոնյակ – 1 կիսատ ճաշի գդ.,
    փխրեցուցիչ – 3 կիսատ թեյի գդ.,
    վանիլային շաքարավազ – 1 թեյի գդ.,
    կակաո – 35 գ,
    նուշ – 50 գ,
    ծիրանի ջեմ – 200 գ,
    գլազուրի համար.
    դառը շոկոլադ – 140 գ,
    կաթ – 3-4 ճաշի գդ.,
    կարագ – 10-15 գ
    Փափկած կարագը հարել 50 գ շաքարավազի հետ: Սպիտակուցները զգույշ առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցները դնել սառնարանի մեջ: Շոկոլադը մանրացնել և գոլորշու վրա հալել: Սառեցնել մինչև մարմնի ջերմաստիճան և լցնել հարած կարագի վրա: Ավելացնել վանիլային շաքարը, հարիչով խառնել, մինչև ստացվի միատարր զանգված ստացվի: Խառնելը շարունակել, մեկ առ մեկ ավելացնել դեղնուցները: Նուշի վրա եռացած ջուր լցնել, թողնել 1 րոպե: Կճեպը հանել, բլենդերով մանրացնել: Ալյուրը ափսեի մեջ մաղել: Ալյուր մեջ լցնել կակաոն և փխրեցուցրիչը, խառնել: Սառած սպիտակուցները հարել: Աստիճանաբար հարիչի արագությունը ավելացնել: Քիչ-քիչ ավելացնել 100 գ շաքարավազ և հարել, մինչև անշարժ զանգված ստացվի:  Կեսը լցնել շոկոլադի զանգվածի վրա, ավելացնել ալյուր, որին կակաո էր խառնած: Վրան լցնել նուշը և խառնել ներքևից վերև շարժումներով: Ավելացնել մնացած սպիտակուցները: Խմորը լցնել յուղած կաղապարի մեջ:  Թխել 170-200 աստիճանով  50-70 րոպե: Բիսկվիթը հանել, թողնել  8 ժամ: Ծիրանի ջեմը մի քիչ տաքացնել: Բիսկվիթը երկու կամ երեք մասի բաժանել, մի մասին ջեմ քսել: Վրայի շերտը դնել, վրան և կողքերը ջեմ քսել: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, մինչև ջրիկանա: Մեջը լցնել կաթը, լավ խառնել: Վերջում մի կտոր կարագ դնել: Խառնել այնքան, մինչև կարագը հալվի, ձուլվի: Շոկոլադը մի քիչ սառեցնել: Լցնել տորթի վրա, քսել կողքերին: Զարդարել շոկոլադով:

_____________

Դիտումներ: 529 | Ավելացրեց: Joker | Տեգեր: տորթեր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 5
Հյուրեր. 5
Անդամներ. 0