Բաղադրիչներ. խոզի միս – 2-3 կգ, սխտոր – 3-4 ատամիկ, գազար – 1 հատ, սամիթ – մի քանի ցողուն, աղ, հատիկ պղպեղ, մեխակի հատիկներ Աղաջուր պատրաստել, խոզի միսը թողնել աղաջրի մեջ, հաջորդ օրը աղաջուրը փոխել, երեկոյան արդեն ջրից հանել: Համապատասխան չափի կաթսայի մեջ ջուր եռացնել, ջրի մեջ գցել հատիկ պղպեղ, սամիթ( կարելի է` դափնու տերև, ըստ ճաշակի ), սխտորի ատամիկները, օղակ-օղակ կտրատած գազարը: Եռացնել, թողնել մեկ-երկու ժամ եփվի: Ապա միսը հանել, տեղափոխել տապակի մեջ: Եթե ճարպի շերտը շատ հաստ է, կարելի է բարակեցնել սուր դանակի օգնությամբ: Ծիրանի կամ դեղձի ջեմին մի փոքր Ապա մսի մակերեսը շեղ կտրվածքներով բաժանել փախլավաձև կտորների` նրանց ամեն անկյունում մեխակի մեկ հատիկ խրելով: Դնել ջեռոցի մեջ, եփել մեկ-մեկուկես ժամ, մինչև պատրաստ լինի և կեղև ստանա:
|