Սխտորը մանր կտրատել: Մսի ամբողջական կտորի վրա երկու կողմից աղի և պղպեղների խառնուրդ քսել: Սխտորն ու բուսայուղը խառնել, քսել մսին, թողնել մեկ-երկու ժամ: Միստ երկու կողմից թեթևակի տապակել բուսայուղով: Մսի կտորը դնել տապակի մեջ: Ավելացնել նարնջի հյութը, գինին, կանաչին, փակել, դնել ջեռոցի մեջ 50-60 րոպե: Երբ միսը պատրաստ լինի, հանել, կտրատել: Մատուցել բանջարեղենի աղցանի հետ: