Բաղադրիչներ. խմոր. ալյուր – 1 բաժակ, ձու – 5 հատ, շաքարավազ կամ շաքարի փոշի – 1 բաժակ, ընկույզի միջուկ – 130 գ, բեզե. շաքարավազ – 1 բաժակ, վանիլին, սպիտակուց – 10 հատ, օսլա – 1 թ. գդ. Ձուն հարել, սպիտակեցնել, ավելացնել շաքարի փոշին կամ շաքարավազը, խառնել և դնել եռացող ջրի վրա: Երբ զանգվածը տաքանա, անջատել, հովացնել մինչև սենյակային ջերմաստիճան: Ընկույզը բովել, մանրացնել, խառնել ձվին, ավելացնել մաղած ալյուրը, խառնել: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, ոչ լիքը: Թխել 200 °C – ում 25–35 րոպե: Բեզեի սպիտակուցները լավ հարել, որ պնդանան, ավելացնել շաքարավազը և զգուշորեն խառնել: Ավելացնել վանիլը, օսլան, խառնել: Խմորը կիսել, բեզեն քսել պատրաստի խմորին, նորից խմոր դնել նորից քսել բեզե, կողքերին նույնպես, մի քանի րոպե դնել սառը տեղ: Կտրատել, մատուցել թեյի հետ:
|