Բաղադրիչներ. կաթ - 1 բաժակ, ալյուր – 2 բաժակ, նարինջ – 1 հատ, շաքարավազ – 2/3 բաժակ, կարագ – 150 գ, չամիչ – 75 գ, նուշ, ձու – 1 հատ, շաքարի փոշի, աղ – մի պտղունց, խմորիչ Մեկ ճաշի գդալ խմորիչը բացել գոլ կաթի մեջ, մի գդալ ալյուր խառնել և թողնել մեկ ժամ տաք տեղում: Նարնջի կեղևը հանել, հյութը քամել: Մնացած ալյուրին խառնել աղը, շաքարավազը, կարագը, նարնջի հյութն ու խմորիչը: Խմոր հունցել, ծածկել և թողնել տաք տեղում մեկ ժամ: Չամիչը գոլ ջրով լվանալ: Չամիչն ու նարնջի քերած կեղևը լցնել խմորի մեջ: Նուշը եռջրի մեջ լցնել, կեղևը հանել: Նուշը շարել տապակի տակ: Վրան լցնել խմորը, թողնել կես ժամ: Թխել 190 աստիճանի ջեռոցում: Թողնել խմորը հովանա, հանել տապակից, վրան շաքարի փոշի ցանել:
|