Բաղադրիչներ. խմոր. ալյուր – 500 գ, ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ., աղ միջուկ. սպանախ – 1 կգ, սուսամբար – 1-2 թ. գդ., բուլկի – 1 հատ, պարմեզան – 80 գ, կաթ – 100 մլ, պանիր ռիկոտտա – 500 գ, կարագ – 50 գ, ձու – 8 հատ, աղ, սև պղպեղ Ալյուրը մաղել, մի պտղունց աղ ցանել, ավելացնել ձիթայուղ ու այնքան ջուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել տասներկու մասի, թողնել մեկ ժամ: Սպանախը լվանալ, կտրատել, աղ ցանել, շոգեխաշել: Բուլկին թրջել կաթի մեջ, քամել, երկու ձու հարել, խառնել բուլկուն, ավելացնել 2-3 ճաշի գդալ քերած պարմեզան: Զանգվածը խառնել ռիկոտտային ու սպանախին: Միջուկի վրա աղ ու պղպեղ ցանել: Վերցնել խմորի մի գունդը, բարակ բացել, փռել տապակի մեջ այնպես, որ եզրերը մի փոքր կախվեն տապակից: Բուսայուղ քսել, դնել խմորի երկրորդ շերտը, կրկնել: Վեց շերտ դնելուց հետո տեղադրել միջուկը: Սպանախի վրա փոսեր անել, ամեն փոսի մեջ մի կտոր կարագ դնել և կոտրել մնացած վեց ձուն: Կարելի է ձվերը նախապես խաշել, այդպես ավելի գեղեցիկ է ստացվում: Սպանախը ծածկել խմորի մնացած վեց շերտերով, ամեն մեկին ձեթ քսելով: Վերջին շերտի եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել կարկանդակը և դնել տաք ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:
|