Կիրակի, 24.11.2024, 08:17
Ողջույն Հյուր

Ամենահամեղը այստեղ


Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 16 » ԶԱՏԻԿԻ ԿԵՔՍ
21:04
ԶԱՏԻԿԻ ԿԵՔՍ
Զատիկի կեքս

Բաղադրիչներ.
ալյուր - 550 գ,
խմորիչ - 10 գ,
աղ - 1 պտղունց,
կարագ - 300 գ,
ձու - 5 հատ,
շաքարավազ - 170 գ,
չիր - 150 գ,
նուշ - 50 գ,
կաթ - 1 բաժակ,
կիտրոնի կեղև – 1 հատի

Խմորիչը 2-3 ճ.գդ. տաք ջրի մեջ: Ավելացնել 100 գ ալյուր, խմոր հունցել: Գունդ անել, վրան խաչաձև տրվածք անել: Դնել ամանի մեջ, մի բաժակ տաք ջուր լցնել ամանի մեջ, փակել վրան և 1 ժամ թողնել տաք տեղ: Մնացած ալյուրը մաղել, աղ ցանել վրան:  Ավելացնել շաքարավազ, կիտրոնի քերած կեղև, 4 ձու և փափկած կարագ: Թթխմորը դնել ափսեի մեջ, լցնել կաթը: Լավ հունցել այս ամենը: Խմորի վրա ալյուր ցանել, ծածկել, թողնել տաք տեղ ևս մեկ ժամ: Չրի հատիկները կտրատել, լցնել բարձրացած խմորի մեջ: Խառել այնպես, որ չրերը համաչափ բաշխվեն խմորի մեջ:  Թողնել ևս մեկ ժամ: Տապակի մեջ յուղաթուղթ դնել: Խմորը լցնել, թողնել մնա 15 րոպե: Վրան հարած ձու քսել: Շարել մաքրած նուշը: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել, թխել 40 րոպե: Հետո իջեցնել ջերմաստիճանը մինչև 170 և թխել 30 րոպե: Եթե մակերեսն սկսի վառվել, փայլաթիթեղով ծածկել:

Դիտումներ: 574 | Ավելացրեց: Joker | Տեգեր: աղանդեր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 34
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0