Բաղադրիչներ. խմոր. չոր խմորիչ – 1 ճ.գդ., տաք ջուր – 0,25 բաժակ, ձու -5 հատ, շաքարավազ – 1 բաժակ, բալի աղացած կորիզ կամ դառը նուշ – 1 թ.գդ., անյուղ կաթ – 2 բաժակ, անալի կարագ կամ մարգարին – 1 բաժակ (230 գ) , մաղած ալյուր – 7-8 բաժակ, վրան քսելու համար. դեղնուց – 2 հատ, տաք ջուր – 1 ճ.գդ. Խմորիչը բացել 1/4 բաժակ տաք ջրի մեջ, թողնել 10 րոպե: Ջուն հարել, ավելացնել շաքարավազը, աղացած կորիզը, կաթը, կարագը, խմորիչը: Զգուշորեն ավելացնել 1 բաժակ ալյուր, խառնել, նորից մի բաժակ ալյուր լցնել, խառնել 20րոպե բաժակ-բաժակ լցնելով ալյուրը: Խմորիը չպետք է կպչի ձեռքերին: Խմորը բաժանել 8 հավասար մասի, գնդեր անել: Ծածկել սրբիչով, թողնել 3 ժամ: Խմորից հյուսքեր անել: Գունդը բաժանել երեք մասի, ամեն մեկը երկարացնել 30 սմ: Մի կողմից երեք խմորը իրար միացնել և հյուսել: Թողնել մի ժամ մնա: Ջեռոցը տաքացնել 175 C: Վրան քսել դեղնուցի և ջրի խառնուրդը: Վրան քունջութ ցանել: Թխել 35-40 րոպե: Ոսկեգույն դառնալուց հետո հանել սառեցնել: Կարելի է նաև չամիչ լցնել խմորի մեջ կամ հյուսելու ընթացքում որևէ միջուկ դնել:
|