Բաղադրիչներ. շաքարավազ – 200 գ, կարագ կամ մարգարին – 200 գ, ձու – 5 հատ, թթվասեր – 500 գ, (10-15%) ալյուր – 300-350 գ, փխրեցուցիչ – 3 թ.գդ. կամ 1 թ.գդ., կակաո – 3-4 ճ.գդ., կրեմ. թթվասեր – 400-500 գ, շաքարավազ – 150 գ, վանիլային շաքարավազ – 2 թ.գդ., գլազուր. կարագ – 100 գ, կաթ – 5 ճ.գդ., շաքարավազ – 6-7 ճ.գդ., կակաո – 5 ճ.գդ. Կարագը շաքարավազի հետ հարել: Ավելացնել նախ ձուն, խառնել, ապա ավելացնել թթվասերը: Լցնել ալյուրը և փխրեցուցրիչը: Ստացված ոչ պինդ խմորը երկու մասի բաժանել: Մի մասին խառել կակաո: Տապակը յուղել: Տապակի կենտրոնում լցնել մեկ-երկու գդալ կակաոյով խմորից: Հետո մուգ խմորի վրա լցնել մեկ-երկու գդալ սպիտակ խմոր: Կրկին սպիտակի վրա մուգ խմոր լցնել: Այսպես շարունակել, մինչև խմորը վերջանա: Թխել երկու շերտ 180 աստիճան ջերմության ջեռոցում 30-35 րոպե: Կրեմ ստանալու համար խառնել թթվասերը, շաքարավազը և վանիլային շաքարը: Կրեմը քսել տորթի վրա կամ կիսել, քսել նաև մեջտեղում: Այդպես կստացվի երկու կամ չորս շերտ: Գլազուր ստանալու համար կարագը հալեցնել, ավելացնել կաթ, շաքարավազ, կակաո: Եփել մինչև զանգվածի թանձրանալը: Գլազուրը քսել տորթի վրա: Կարելի է գլազուրի վրայից շաքարի փոշի ցանել և հալած շոկոլադով զարդարել:
|